Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Նշվեց Էմիլ Գաբրիելյանի ծննդյան օրը

ՀՀ ԱՆ. Նշվեց Էմիլ Գաբրիելյանի ծննդյան օրը

Մոսկովյան 31 հասցեում հունվարի 31-ին բացվեց ականավոր բժիշկ-գիտնական, առողջապահության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ, որի հեղինակը Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է:

 

Մինչ այդ գործընկերները, առողջապահության տարբեր ոլորտների ներկայացուցիչները, ընկերներն ու հարազատներն այցելել էին անվանի գիտնականի շիրիմին:

 

Հուշաքարի բացման արարողությանը հաջորդեց հանդիսավոր միջոցառում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

 

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ, Նորին Սուրբ Օծություն, Տեր-Տեր Գարեգին երկրորդ Կաթողիկոսի հայրապետական օրհնանքը, գնահատանքը և երախտագիտությունը փոխանցեց Տաթև Սրբազանը։

 

«Այսօր պատիվ և հպարտություն եմ ապրում, երբ այստեղ մայր բուհում ամենաբարձր հնչող ամբիոնից պետք է խոսքեմ  հարգարժան ուսուցչի, ականավոր մի մարդու մասին,  ով օժտված էր ոչ միայն կազմակերչպական ջիղով, այլև հայրենասիրություն էր սերմանում: Նա  առաջադիմության, աշխատասիրության ամենաբարձ օրինակ էր»,- ողջունելով միջոցառման մասնակիցներին` նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

 

Նա նշեց, որ  այս միջոցառումը ևս վկայությունն է  Էմիլ Գաբրիելյանի` բոլորին իր  շուրջը համախմբելու ունակության:

 

Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հետ  համատեղ կստեղծվի հիմնադրամ,  որը տարվա կտրվածքով կսահմանի  անվանի գործիչի հիշատակին նվիրված «Էմիլ Գաբրիելյանի»  անվան կրթաթոշակ, ինչպես նաև առողջապահության լավագույն կազմակերպչի մրցանակ, ինչը  լավագույն բժշկական կազամերպչի, ինչպես նաև գիտական լուրջ նվաճումներ ունեցող ուսանողի համար բարձրանիշ է լինելու:

 

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Էմիլ Գաբրիելյանի կյանքի և գործունեության մասին պատմող «Կյանքն, ինչպես մի ցոլք...» փաստագրական ֆիլմը, որը  ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի հատուկ թողարկումն է:  Ֆիլմում անվանի գիտնականին գործընկերներն ու ընկերները, ընտանիքի անդամները ներկայացնում են գիտնականի, մանկավարժի, առողջապահության կազմակերպչի, ավագ գործընկերոջ, հոգատար հոր, պապի կերպարներում:    

 

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հայաստանյան  տոհմական բժշկական ընտանիքներին մեծարելու նախաձեռնությունը   շարունակական է լինելու:  

 

Միջոցառմանը մասնակցելու համար ամուսնու` Հարություն Հովհաննիսյանի հետ Հայաստան է ժամանել Էմիլ Գաբրիելյանի դուստրը` Կարինեն: Նրանք Միացյալ Նահանգներում ակնաբուժության ոլորտում հաջողությամբ շարունակում են Գաբրիելյան-Հովհաննիսյան ընտանիքների բժշկական գիծը:

 

«Գաբրիելյանների ընտանիքի համար անմոռանալի և թանկ օրերից է: Այսօրվան մենք շատ ենք սպասել։ Ցանկանում ենք ընտանիքի անունից շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարությանը` ի դեմս նախարարի, ում ակտիվ նախաձեռնությամբ իրականացավ այս միջոցառումը, ինչպես նաև  Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների կենտրոնին, որը հորս երկրորդ  երեխան էր, որն անվանակոչվեց նրա անունով»,- ասաց Կարինե Գաբրիելյանը:

 

Էմիլ Գաբրիելյանի ջանքերով 1991թ. մեր երկրում ստեղծվեց առողջապահության ոլորտի կարևորագույն կառույցներից մեկը` ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների  փորձագիտական կենտրոնը», որը նրա շնորհիվ միջազգային ճանաչման արժանացավ, ստացավ բազմաթիվ մրցանակներ:  

 

 

ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հպարտորեն կրում է հիմնադրի` ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի պատվավոր անունը: Ակադեմիկոսի  հիշատակին նվիրված միջոցառումները նախաձեռնել է ՀՀ առողջապահության նախարարությունը:  

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն,
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց
Հունիսի 23-ից հուլիսի 4-ը, 2025 2.,  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում
Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը Հայաստանում

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)`  միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...

Իրադարձություններ Հայաստանում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում
«Հայկական բժշկական միջազգային կոնգրես 2025». հանդեսի աբստրակտները հասանելի են Առողջապահության ազգային ինստիուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքում

Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...

Իրադարձություններ Հայաստանում
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը
«Հաղթահարելով անպտղությունը». գիտաժողովը միավորել էր անպտղության հիմնահարցով մտահոգ բժշկական հանրությանը

Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...

Իրադարձություններ Հայաստանում
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am
Հուլիսի 5-ին, 2025 թ., «Հիստերոսկոպիա բոլոր գինեկոլոգների համար» թեմայով գիտաժողով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ
«Մարգարյան ծննդատունը» սիրով հրավիրում է՝ ներկա գտնվելու...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

Իրադարձություններ Հայաստանում
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս
«Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» եռօրյա կոնֆերանս

Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց
Մայիսի  12-23-ը, 2025 թ., «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով կրեդիտավորված դասընթաց

2025թ. մայիսի  12-ից  մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ